ԵՏՄ–ին ՀՀ անդամակցության արդյունքում ձկան պահանջարկը կավելանա. Բարդուխ Գաբրիելյան. tert.am
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը գտնում է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության արդյունքում ձկան պահանջարկը կավելանա:
«Սակայն հուսով եմ, որ ոչ ի հաշիվ Սևանի արգելված ձկների, այլ արդյունաբերական ձկնաբուծության»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա նշեց, որ իր տեղեկություններով` Ռուսաստանում ձկան մեծ պահանջարկ կա: «Եվրոպայից կամ այլ երկրներից ձկան մուտքը քչացել է Ռուսաստան, և պետք է այն կոմպենսացնել գործընկեր երկրների շնորհիվ»,- ասաց նա:
Բարդուխ Գաբրիելյանի գնահատմամբ` մեր ձկները նույնիսկ ձկնաբուծարաններում աճեցրած ձկները ԵՏՄ երկրներում մրցունակ են:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: