Բաժիններ՝

Պաշտպանիչ պատեր՝ թշնամու դավադիր կրակոցների վտանգը չեզոքացնելու համար. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Մեր երկրի հյուսիս-արեւելյան սահման տանող ճանապարհն անգամ վտանգներից զերծ չէ: Կան հատվածներ, որոնք գտնվում են ադրբեջանական հենակետերի դիմաց՝ նշանառության տակ: 2013-ի հոկտեմբերին Իջևան-Բերդ ավտոճանապարհի այս հատվածում հակառակորդը կրակ էր բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել էր ժամկետային մեկ զինծառայող, ևս երեքը՝վիրավորվել: Միայն այդ հատվածում անցյալ տարի 3 զինվորական է զոհվել, 11 վիրավոր ենք ունեցել:

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը որոշվեց կառուցել շրջանցիկ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Կառուցվող ճանապարհն ավելի հեռու է հակառակորդի դիտակետերից, իսկ առավել վտանգավոր հատվածը մի քանի մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատ կունենա: Գաբիոնե պատի կառուցման աշխատանքները մեր այցելության ժամանակ ընթացքի մեջ էին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս