«Արաբկիր» Բ/Կ–ում մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել. «ՀԺ»

««ՀԺ»-ն տեղեկություններ էր ստացել, թե «Արաբկիր» բժշկական կենտրոնում մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել: Ծնողները բուժկենտրոն են դիմել այն բանից հետո, երբ երեխայի որովայնի մեծացում են նկատել:

«Արաբկիր» բ/կ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, մեր թղթակցի հետ զրույցում հաստատելով փաստը, ճշտել է, որ երեխայի հետ տեղի ունեցածը չի կարելի որակել հղիություն.

«Դա, կարելի է ասել, մի քանի տասնյակ հազար ծնունդներից մեկի մոտ լինում է, որ պտուղը պտղի մեջ է լինում, այսինքն զույգ է բեղմնավորվել, բայց 2-րդ պտուղը հայտնվել է առաջին երեխայի որովայնի մեջ: Ու վիրահատության ժամանակ պարզվել է, որ անհաս, ոչ ճիշտ կազմավորված պտղի հատված է մարմնով, ոտքերով, բայց առանց գլխի: Դա շատ ունիկալ դեպք է, և այո, Արաբկիր բժկական կենտրոնի համապատասխան բժիշկները դա պատրաստվում են ներկայացնել միջազգային բժշկական հանրությանը, որովհետև դա շատ եզակի դեպք է, որպեսզի մարդիկ իմանան, որ նման բաներ լինում են: Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է, հիմնական երեխան լավ է»,- ասել է Արա Բաբլոյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս