
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել «Լիվերպուլ»-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլ»-ն արտագնա խաղում 0:3 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Այդ պարտությունից հետո նորից լուրեր տարածվեցին, որ «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ակումբի նոր մարզչի գլխավոր թեկնածուն համարվում է Դորտմունդի «Բորուսիա»-ն գլխավորող Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: