
Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.44-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-16 ավտոճանապարի Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 7 մ), կա տուժած. անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 19 ԼՕ 659 պետհամարանիշով ավտոմեքենան միջպետական Մ-4 ավտոճանապարի Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածում (22-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջում:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն