Բաժիններ՝

Ո˚վ է Արամ Մանուկյանին ծեծողը.Նա հայտնել է, թե հայրենասիրական ապտակ է հասցրել. news.am

Ոստիկանները պարզել են, թե ով է հարձակվել եւ ծեծի ենթարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Կայքի տեղեկություններով՝ ՀԱԿ պատգամավորին հարվածողը թալինցի է, անունը՝ Արշակ, նա 41 տարեկան է:

Նա մասնկացել է արցախյան ազատամարտին, ամուսնացած է, ունի կին եւ երեխա, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին, քանի որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերի հետ շփվելիս նրանց կողմից միշտ վատ խոսքերի է արժանացել:

Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում եւ հայհոյում են նախագահին, մեկը չկա դրանց «հախից գա»:

Արշակը նաեւ պատմել է, որ այս խոսքերը իրեն «թասիբի են գցել», հետեւելով հայաստանյան զարգացումներին, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը նախագահ Սրժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել եւ հարվածել դեմքին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս