
Տեղի է ունեցել ահաբեկչական ակտ. պաշտոնական Ստեփանակերտը՝ դիվերսիոն հարձակման մասին. ԳԱԼԱ

«Տեղի է ունեցել ահաբեկչական ակտ Ադրբեջանի կողմից, որի ժամանակ մեր զինծառայողը սպանվել է»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով թշնամու կողմից իրականացված հերթական դիվերսիոն փորձին:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, դիվերսիոն հարձակման փորձ էր կատարել: Թշնամու սանձարձակ գործողությանը ՊԲ զինվորներն արժանի հարված են հասցրել:
Անցնող գիշերն, ըստ Դավիթ Բաբայանի, անհամեմատ հանգիստ է եղել: «Արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել»,- ասաց նա: Հերթական անգամ, ըստ Դավիթ Բաբայանի, ադրբեջանական կողմը ցույց է տալիս իր իրական դեմքը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: