Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. բժիշկները պայքարում են BMW-ի վարորդի կյանքի համար. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում «Սոֆիա» տաքսի ծառայության մոտ ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ Mercedes-ի վարորդ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031