Վանաձորում 20-ամյա բնակչուհին ինքնասպանություն է գործել

2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:10-ից 01:45-ըն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում՝ տան ննջասենյակում, ջեռուցման խողովակից շարֆով պարանոցից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի 20-ամյա բնակչուհին:

Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղջկա դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

20-ամյա աղջկա մայրը ներկայացրել է դստեր կողմից թողնված գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Կներեք ինձ բոլորդ էս աշխարհում իմ տեղը չգտա իմ վերջին հնարավորությունը երջանիկ լինելու հօդս ցնդեց… էլ չեմ ուզում շարունակեմ. կներես մամ… հերիք ա ինչքան տանջվեցի ու տանջվեցի… Սիրել եմ ես ուղղակի…»:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝  դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031