
Աղետի գոտի հասկացությունն անցյալու՞մ է (տեսանյութ)

Tsayg.am–ը գրում է. Մեկ քառորդ դարից ավել է անցել 1988-ից: Հոգեբանական խնդիրներ են հաղթահարվել, փոքրիշատե կեցության ու օթևանության հարցերն են լուծում ստացել: Կառավարության որդեգրած քաղաքականությունը ոմանք դրական են գնահատում, ոմանք զարգացման դանդաղ տեմպեր են արձանագրում: Ինչքան էլ խոսվի արվածի ու չարվածի մասին, պատասխանը մեկն է՝ Շիրակի մարզը կամաց-կամաց ձերբազատվում է աղետի գոտի հասկացությունից: Բայց թե երբ այն կվերածվի զարգացման գոտու՝ դեռ պարզ չէ: