Բաժիններ՝

Ադրբեջանում կալանավորել են «Ազատության» լրագրողին. «Ազատություն»

Քիչ առաջ Բաքվի Սաբաիլ շրջանի դատարանը «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Նրան կալանավորելու միջնորդությամբ դատարան էր դիմել դատախազությունը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Իսմայլովային դատախազություն են կանչել այսօր առավոտյան: Այստեղ դատախազը հանդես է եկել նրան կալանավորելու միջնորդությամբ և Իսմայլովան կանչվել է դատարան՝ ներկա լինելու միջնորդության քննությանը:

Լրագրողի ընկերների փոխանցմամբ, Իսմայլովային դատախազություն են կանչել Թուրալ Մուստաֆաևի գործով, ով փորձել էր ինքնասպանություն գործել:

Լրագրողին կալանավորելու միջնորդությունը քննվել է առանց նրա փաստաբանի մասնակցության: Լրագրողը բարեկամներին խնդրել է բերել իր դեղերը և հագուստը:

Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայլովայի դեմ նաև գործ է հարուցվել նախկինում ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլման Հասանովի դիմումի հիման վրա: Նա հիմա հայտնի է Էլման Թյուրքօղլու անունով: Վերջինս Իսմայլովային մեղադրել է իրեն զրպարտելու մեջ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս