Բաժիններ՝

Ոստիկանությունը խոստանում է բազմակողմանի հիմնավորումներով ներկայացնել ոստիկանությունում քաղաքացուհու նկատմամբ գործադրված անօրինականությունների մասին

Արդեն քանի օր է՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տարբեր լրատվամիջոցներով լուրեր է տարածում, թե Վանաձորի ոստիկանությունում անօրինական գործողություններ են ձեռնարկվել մի երիտասարդ քաղաքացուհու նկատմամբ:

Նկատի ունենալով, որ սույն տեղեկությունը կանխակալ և անառողջ արձագանքների առիթ է տվել՝ հիշեցնենք, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունն ուսումնասիրում է այդ հայտարարության հանգամանքները, և ոստիկանությունն առաջիկայում, պահպանելով անմեղության կանխավարկածը, հանդես կգա բազմաբնույթ ու բազմակողմանի հիմնավորումներով՝ ներկայացնելով իրողության ոչ կանխակալ, օբյեկտիվ և ամբողջական պատկերը:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031