Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կան զոհեր (լուսանկարներ)

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 NT 127 պ/հ (վարորդ` Ս. Խ., ծնվ. 1979 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 33 VU 115 պ/հ (վարորդ` Ա. Ի., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Գ. Ի.-ին (ծնվ. 1958 թ.):

Տուժածները տեղափոխվել են  «Սբ. Գր. Լուսավորիչ»  ԲԿ, որտեղ «ՎԱԶ-2107» մակնիշի վարորդ Ա.Ի-ն և ուղևոր Գ.Ի.-ն մահացել են, իսկ Ս.Խ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

IMG_5657-11755-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_5661-11756-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_5672-11761-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_5674-11762-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_5667-11760-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն           

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս