Բաժիններ՝

Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարող է տևել 14 տարի. Շտայնմայեր

Գերմանական CDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև այդ թեմայով Արևմուտքի ու Ռուսաստանի տարաձայնությունները չեն կարող լուծվել կարճաժամկետ հեռանկարում.

«Ես մշտապես ասում եմ, որ հակամարտություն հրահրելու համար կարող է պահանջվել 14 օր, սակայն այն լուծելը կպահանջի 14 տարի: Ուկրաինայի թեմայի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնությունները լուրջ են, ներկայիս հակամարտությունը կարող է տևել 14 տարի»:

Շտայնմայերը հավելել է, որ օրակարգում կանգնած չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցը. «Ինձ համար ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելը չի կարող գտնվել օրակարգում: Համենայն դեպս ես Ուկրաինային չեմ տեսնում ՆԱՏՕ-ի ճանապարհին:

Բոլոր կողմերը պետք է իրատես գտնվեն: Մենք գտնվում ենք վտանգավոր հակամարտության կենտրոնում: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է հասարակությանը բացատրել, թե որ հարցերի շուրջ չպետք է կրակի վրա յուղ լցնել»:

Շտայնմայերն ընդգծել է, որ Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կազմի մեջ է մտել միջազգային իրավունքի խախտմամբ, և որ Արևմուտքը չի կարող առանց ուշադրության թողնել դա, և որ դա կշարունակի կոնֆլիկտային թեմա հանդիսանալ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս