Բաժիններ՝

Կահիրեի դատարանը Մուբարաքի վրայից հանել է երկու մեղադրանք

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Կահիրեի դատարանը հանել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ ներկայացված մեղադրանքը` կապված 2011 թվականին ցուցարարների սպանության գործի հետ:

Բացի այդ, Մուբարաք վրայից հանվել է կոռուպցիայի ու պետական միջոցների վատնման մասին մեղադրանքը: Մուբարաքն իշխանությունից հեռացվել է 2011 թվականին եգիպտացիների բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում: Այն ժամանակ իրավապահների կողմից ցույցերը կոշտ ցրելու հետևանքով զոհվել է մոտ 800 մարդ:

Դրանից հետո Մուբարաքը վերցվել էր կալանքի տակ, սակայն տարիքի ու վատառողջ լինելու պատճառով նրան դատավարության ողջ ընթացքում բուժման նպատակով պահել են ռազմական հոսպիտալում:

Դատարանի երեկվա վճռից հետո Կահիրեում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ: Կա 2 զոհ և 9 վիրավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս