Բաժիններ՝

Փարիզը երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է ուսանողական լավագույն քաղաք

ZN.UA-ի փոխանցմամբ` բրիտանական Quacquarelli Symonds առաջատար ընկերությունը, որը մասնագիտացած է արտասահմանում ուսանելու հարցերում, հրապարակել է կրթություն ստանալու համար աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը:

Դրա համաձայն` 2015 թվականին ուսանողների համար ամենահարմարավետ քաղաքների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Փարիզը, որը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը` սկսած 2013 թվականից: Փարիզը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է ուսանողական լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը:

Երկրորդ տեղ է դուրս եկել ավստրալական Մելբուռնը` Լոնդոնին 2014 թվականի երկրորդ տեղից մղելով 2015 թվականի երրորդ տեղ: Վարկանիշային աղյուսակում ամենաշատը ներկայացված երկիրն ԱՄՆ-ն է, որը լավագույն տասնյակում ներկայացված է ընդամենը մեկ քաղաքով` Բոստոն:

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել համալսարանների վարկանիշները, ուսանողների համախմբվածությունը, դիմորդների հետաքրքրությունը, աշխատանքի տեղավորվելու մատչելիությունն ու ակտիվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս