«Vitamin»-ի պրոդյուսերն ինքն էլ չգիտի, թե ինչու Չարենցին չենք տեսնում ակումբում
«Vitamin» ակումբի տղաների շարքը վերջերս պակասել է մեկով՝ Չարենցով: Նրա հեռանալու պատճառն, ասում են, մյուս տղաների հետ ունեցած կոնֆլիկտն է: Vitamin ակումբի պրոդյուսերը լրատվամիջոցների, այդ թվում՝ Life.panorama.am-ի հետ զրույցում նշել էր , թե նա Հայաստանում չէ, կնոջ հետ մեկնել է Գերմանիա: Life.panorama.am-ը կապ հաստատեց Կարեն Սահակյանի՝ Չարենցի հետ՝ տեղեկանալու, թե ինչո՞ւ չի երևում «վիտամինյան» շոուներում: Հումորիստի հեռախոսը հասանելի էր, նա Հայաստանում էր, սակայն հրաժարվեց մեկնաբանություններ տալ:
Մենք կապ հաստատեինք «Vitamin» ակումբի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով ասաց. «Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ, ինչու նրան չենք տեսնում մեր ակումբում: Եթե մեր մեջ կոնֆլիկտ լիներ, այդպես էլ կպատասխանեի: Պարզապես նոր է ամուսնացել և դեռ չի կողմնորոշվել՝ կմնա՞ Հայաստանում, թե կմեկնի: Եթե նրա հետ խոսել եք, հավանաբար, դեռևս այստեղ է: Հավատացեք, դա իր որոշումն է, այլապես կկարողանայի իրավիճակը մեկնաբանել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում