Բաժիններ՝

Ընկույզի միջուկը վերջին 1 ամսում թանկացել է 14.5%-ով

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 22.7% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-22.7% գնաճ, 4-ում՝ 0.4-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ առավել մեծ գնաճ է գրանցվել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում՝ 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ 13.3%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ` 22.7%: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ լոբու 35.3%, վարունգի՝ 37.9%, կանաչ պղպեղի`47.3%, լոլիկի 76.4%, սմբուկի 2.4 անգամ գնաճով:

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բարձր է եղել նաև բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գնաճը՝ 15.1-27.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Երևանում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 24.4%-ով:

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքը թանկացել է 7.1%, ձուն էժանացել է 2.4%-ով, բայց 2014թ. հոկտեմբերի համեմատ նոյեմբերին արձանագրվել է 1.8% գնաճ: Միրգը 1 տարում թանկացել է 10.4%, բայց, օրինակ, միայն ընկույզի միջուկը վերջին 1 ամսում թանկացել է 14.5%: Հացամթերքը 1 տարում թանկացել է 1.4%, շաքարավազը՝ 0.1%, սուրճը, թեյը, կակաոն՝ 0.4%, ոգելից խմիչքը և ծխախոտը՝ 0.4%, հրուշակեղենը 0.8%, մսամթերքը՝ 0.5%, ձկնամթերքը՝ 2.7%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս