ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 5.3%-ով
Այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ համախառն ներքին արդյունքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 365 միլիարդ դրամ (շուկայական գներով)։ 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ի իրական աճը 5.3% է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 29.6% է, արդյունաբերությունը՝ 15.1%, շինարարությունը՝ 7.5%։