Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանում գրանցել են ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին օրինագիծ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցել են ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին օրինագիծ: Այս մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում: Փաստաթղթի տեքստը դեռ չի հրապարակվել:

Օրինագիծը նախաձեռնել են 10 պատգամավորներ, որոնք ներկայացնում են «Պյոտր Պորոշենկոյի բլոկը», «Բատկիվշչինան», «Ժողովրդական ճակատը» և անկախ պատգամավորները:

Ավելի վաղ Գերագույն ռադայում արդեն իսկ գրանցել են ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին օրինագիծ, սակայն այն հանձնաժողովներում չանցավ դիտարկման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը և չդրվեց քվեարկության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս