Բաժիններ՝

Դավութօղլուն առաջին անգամ նախագահել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում

Թուրքական Anadolu լրատվական գործակալությաան փոխանցմամբ՝ երեկ Անկարայում գտնվող Գլխավոր շտաբի շենքում տեղի է ունեցել Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) ձմեռային նիստը, որը տևել է 7 ժամ: Առաջին անգամ YAŞ-ի նիստին մասնակցել և նրանում նախագահել է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

YAŞ-ի նիստին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ (հատուկ չին Թուրքիայի զինված ուժերում) Բյուլենթ Բոսթանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը:

YAŞ-ի նիստին մասնակցել են նաև 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Սալիյ Զեքի Չոլաքը, 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ադեմ Հուդութին, 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, 4-րդ կամ Էգեյան բանակի հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի ուսուցման ու դոկտրինի հրամանատար, բանակի գեներալ Քամիլ Բաշօղլուն, ռազմական ակադեմիաների հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Ռեջեփը, ռազմաօդային ու ռազմածովային ուժերը ներկայացնող բանակի գեներալ Աբիդին Ունալն ու փոխծովակալ Վեյսել Քյոսելեն:

YAŞ-ի նիստում քննարկվել են Թուրքիայի զինված ուժերի ծրագրերն ու նպատակները, գնահատական է տրվել պատերազմին Թուրքիայի զինված ուժերի պատրաստությանն ու ահաբեկչության դեմ պայքարին զինված ուժերի աջակցելուն: YAŞ-ի նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Նեջդեթ Օզելին ու Իսմեթ Յըլմազին, որոնք նրան իրազեկել են YAŞ-ի նիստում ընդունված որոշումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս