Կանադան Ուկրաինային հատկացրել է 11 միլիոն դոլարի ռազմական օգնություն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռազմական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը Կանադայից մեկնել է Ուկրաինա: Այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի Facebook-յան էջում:
Դրանում նշված է, որ Կանադան Ուկրաինային հատկացրել է 11 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Ակնկալվում է, որ կանադական ինքնաթիռն այսօր վայրէջք կկատարի Բորիսպոլ օդանավակայանում:
Կանադայի պաշտպանության նախարար Ռոբերտ Նիկոլսոնը հայտարարել է, որ Կանադան անհատույց Ուկրաինայի զինված ուժերին տրամադրում է ոչ մահաբեր ռազմական սարքավորում՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքի: