Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է «անպատկառության» ու «անվերջ պահանջներ ներկայացնելու» մեջ

Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին՝ վերջինիս «անպատկառության» ու «անվերջ պահանջների» համար: Խոսելով ԱՄՆ-ի մասին՝ Էրդողանը հայտարարել է. «Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ մենք դեմ ենք անպատկառությանը, անմտությանն ու անվերջ պահանջներին»:

Էրդողանի խոսքերով՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի նա օգնի սիրիական պաշարված Քոբանի քաղաքին, որը գտնվում է Թուրքիայի սահմանից տեսանելիության գոտում: Բացի այդ, Վաշինգտոնը պնդում է, որ Թուրքիան ամերիկացի զինվորականներին թույլատրի օգտագործել երկրի հարավում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազան:

Էրդողանը հավելել է. «Ինչո՞ւ է ինչ-որ մեկը գալիս այս տարածաշրջան՝ չնայած նրան, որ գտնվում է նրանից 12.000 կիլոմետր հեռավորության վրա»: Էրդողանը դրանով իսկ ակնկարկել է ԱՄՆ-ի գործողությունները: Սրանից առաջ հաղորդվել էր, որ նոյեմբերի 22-ին Էրդողանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս