Շարմազանովը` Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու մասին. ԳԱԼԱ
ՀՀԿ անդամները տեղի ունեցած Գործադիր մարմնի նիստում քննարկել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, ըստ ԳԱԼԱ-ի՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մասնավորապես անդրադարձել են ԵՏՄ պայմանագրի հետ կապված հարցերին: Շարմազանովը նշեց, որ ԱԺ-ում այդ հարցի վերաբերյալ տեղի ունեցան լսումներ, նիստում խոսել են նաեւ առաջիկա քառօրյայից:
ԳԱԼԱ-ի հարցին, թե կադրային հարցեր քննարկվե՞լ են արդյոք, եւ ինչո՞ւ փոխվարչապետի պաշտոնը շարունակում է մնալ թափուր, Էդուարդ Շարմազամովը նշեց, թե պետք է դանդաղ շտապել, եւ երբ որ ժամանակը գա, այդ հարցը կքննարկվի: Ամեն դեպքում այսօր տեղի ունեցած նիստում այդ հարցը, ըստ Շարմազանովի, իրենց օրակարգում չի եղել:
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությանը, ապա Շարմազանովն ասել է, թե չի կարծում, որ այն հաջողություն կունենա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: