Կոնստանտին Զատուլին. Հակամարտության գոտում սրացումն ամենից առաջ ձեռնտու է Ադրբեջանին (տեսանյութ)
Հայկական և ադրբեջանական սահմանին իրադրության սրացումը չպետք է շարունակվի: Կրեմլի այս տեսակետը ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հնչեցրել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա՝ հայկական ուղղաթիռ խփելը, իհարկե, դուրս է հրադադարի ռեժիմի՝ առօրյա դարձած խախտումներից: Նա նշել է, որ այս գոտում այդ ռեժիմը գործում է 1994 թվականից, վերջին տարիներին Արդբեջանն ակտիվորեն հրահրել է, բայց ՀՀ-ն չի պատասխանել:
«Բնականաբար, յուրաքանչյուրը մեղադրում է մյուս կողմին, որ հրահրողը հակառակորդն է, բայց ինձ թվում է, որ յուրաքանչյուրին, ով առաջնորդվում է հռոմեական մշտական հարցով՝ ո՞ւմ է ձեռնտու, պարզ է, որ հակամարտության գոտում սրացումն ամենից առաջ ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը հանդես է գալիս ստատուս քվոյի դեմ, չի ճանաչում այն, չի ուզում համաձայնել ԼՂ անկախության հետ և այդ դիրքորոշումը հայտնի է: Դրա համար Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով չի բացառում պատերազմի վերսկսումը և վերջին տարիների գործողություներում թուլ է տալիս այդ ռեժիմի խախտումներ, կրակահերթեր և այլն: Բայց մինչ այս նման խոշոր միջադեպ չէր եղել և չէին եղել հայտարարություններ, որ Ադրբեջանը փակում է ԼՂ օդային տարածքը, որն ինքը չի վերահսկում»,- ասել է Կ.Զատուլինը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից եղել են այլ կոշտ հայտարարություններ ևս, երբ պետք է Երևան-Ստեփանակերտ օդային հաղորդակցություն սկսվեր, քաղաքացիական օդանավեր թռչեին, Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է խփել այդ օդանավերը:
Արդյունքում, ինչպես նշել է նա, հայկական կողմը չվերթը չիրականացրեց:
Միաժամանկ, Կ.Զատուլինը նշել է, թե գաղտնիք չէ, որ այս ողջ ընթացքում ուղաթիռային հաղորդակցություն կա ՀՀ և ԼՂ միջև, և եթե Ադրբեջանը հաջորդ քայլն անի, Ղարաբաղի ներքին տարածքում հարձակվի ուղղաթիռների վրա, դա փաստացի կնշանակի ռազմական գործողությունների վերսկսում. «Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Կարծում եմ, որ այդ սրացումները ունեն հենք, Ադրբեջանին հարկավոր է Ղարաբաղյան հակամարտությունը պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, հիշեցնել չլուծված խնդրի մասին: Իրենց հրթին ՀՀ-ն և ԼՂ-ն չեն կարող թույլ տալ ստատուս քվոյի որևէ խախտում և դա որոշակի խնդիր է առաջացնում ՌԴ-ի համար, քանի որ ՌԴ-ն դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի հետ և մյուս կողմից զարգացնում է հարաբերությունները հարևան Ադրբեջանի հետ:
Եվ յուրաքանչյուր սրացում ՌԴ-ին դնում է ընտրության առաջ, որը ՌԴ-ն չէր ցանկանա կատարել: Դրա համար ՌԴ հետաքրքվածությունն է՝ թույլ չտալ էսկալացիա, ռազմական գործողությունների վերսկսում: Ես ցանկանում եմ Ադրբեջանին ասել, որ իր ջանքերը, լարվածության ռազմավարությունը ի վերջո հենց իր դեմ շուռ կգան, քանի որ նավթի ու գազի շահույթի բաշխումն այնտեղ ասիական ձևով է տեղի ուեննում՝ գնում է իշխանության ու նրա մերձավորների գրպանը:
Պետք չէ ռիսկի դիմել՝ վտանգելով այդ բարօրությունը, հանուն երևակայական նպատակների և ԼՂ հետ կապված այլ հարցերի: Ի վերջո, իմ կարծիքով, ԼՂ հարցը մեծ հաշվով լուծված է: ԼՂ-ն չի հրաժարվի իր անկախությունից, որի ճանաչման համար հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի ԼՂ ուժերի կողմից վերահսկվող տարածքները: Իսկ պատերազմը բավականին անբարենպաստ է Ադրբեջանի համար, քոնի որ ԼՂ ուժերը վերահսկում են լեռնային բարձունքները և ադրբեջանական բանակի կորուստը շատ մեծ կլինի: Ավելի իրատեսական է խնդրի քաղական կարգավորումը»: