Կարտոֆիլի բերքն իրացման խնդիր ունի՞ (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաքն ավարտվել է: Այս տարի մարզն ուներ կարտոֆիլի մոտ 4 հազար հեկտար ցանքատարածություն: Ցանվել է հիմնականում դրսից ներկրված առաջին վերարտադրության կարտոֆիլ, ինչն էլ բերքի բարձր որակի երաշխիք է հանդիսացել: Գյուղացին որակից դժգոհ չէ, միայն թե հիմա կանգնել է բերքն իրացնելու խնդրի առջև: Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, սակայն, այս մտահոգությունը չի կիսել: