Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարի «Կամազի» վարորդին նորից կհարցաքննեն (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանին նորից կհարցաքննեն: Այս մասին «Ազդարար» լրատվականին տեղեկացնում է մեղադրյալի փաստաբան Լիանա Բալյանը: Նրա խոսքով, մինչ իր՝ տվյալ գործին ներգրավվելը՝ նոյեմբերի 13-ը, պաշտպանյալն արդեն 2 անգամ հարցաքննված եղել է: Ըստ Լիանա Բալյանի՝ Մանվել Վարդանյանը գտնվել է հոգեպես վատ վիճակում և չի հիշում նույնիսկ, թե ինչ է ասել: Կրկին հարցաքննվելու մասին փաստաբանի միջնորդությունը բավարարվել է: Լիանա Բայլանը նաև հայտնում է, որ Մանվել Վարդանյանի վիճակը սկսում է կարգավորվել:
Հիշեցնենք, որ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարի առիթով հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանն էլ ձերբակալվել էր: