Բաժիններ՝

ԱՄՆ-ում ոստիկանությունը 21 անգամ ավելի շատ է սպանում սևամորթ, քան՝ սպիտակամորթ երիտասարդների

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում սևամորթ երիտասարդները ոստիկանության կողմից 21 անգամ ավելի շատ են սպանվել, քան՝ սպիտակամորթ երիտասարդները: Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնք տեղ են գտել ոստիկանության կողմից քաղաքացիական անձանց սպանելու մասին զեկույցում:

Այն պատրաստել է Propublica անվանմամբ հետազոտական կենտրոնը: Զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի ոստիկանությունը 2010-2012 թվականներին (երեք տարվա ընթացքում) ընդհանուր առմամբ սպանել է 1217 մարդու:

Ոստիկանության կողմից սպանված սևամորթ երիտասարդների թիվը 21 անգամ գերազանցել է սպանված սպիտակամորթ երիտասարդների թվին: Խոսքը գնում է 15-19 տարեկանների (թինեյջերների) մասին:

Ներկայումս ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում չեն դադարում բողոքի ակցիաները՝ կապված նրա հետ, որ ամերիկյան դատարանը հիմքեր չի գտել մեղադրանք հարուցել օգոստոսի սկզբին սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին սպանած ոստիկանի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս