
Թուրքիան գազային զեղչ ստանալու հարցով դիմել է Ռուսաստանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից խնդրում է գազային զեղչ՝ ներկայացնելով համապատասխան հայտ:
Թաներ Յըլդըզը Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հայտարարել է. «Մենք գազային զեղչի մասին հայտ ենք ներկայացրել ռուսական կողմին, և ներկա դրությամբ այն գտնվում է դիտարկման փուլում: Հուսով ենք, որ Ռուսաստանն ընդառաջ կգնա այդ հարցում»:
Օրեր առաջ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ «Գազպրոմը» գրեթե կրկնակի նվազեցրել է Թուրքիային օրական մատակարարվող գազի ծավալը՝ այն 42 միլիոն խորանարդ մետրից նվազեցնելով մինչև 27 միլիոն խորանարդ մետրի: