Բաժիններ՝

«Դոլարի աճը թույլ կտա դրական միտումներ արձանագրել». Գագիկ Մակարյան

«Անշարժ գույքն ավելի խոշոր գումարներ պահանջող ոլորտ է, որը պայմանավորված է մի շարք գործոններով՝ այդ թվում նաև ժողովրդի գնողունակությամբ: Այս պահին մենք տրանսֆերտների տեսանկյունից ժամանակավորապես կունենանք դրական միտումներ դոլարի աճի պատճառով, քանի որ դոլարին համարժեք դրամային զանգվածը կլինի ավելի բարձր, գնաճն էլ նույն չափով տեղի չի ունեցել, հետևաբար՝ դոլարն առաջ է ընկել, և այս պահին ինչ-որ ձեռնտու պայման կա մի որոշակի հատվածում, որը կարող է մոտիվացնել գնողունակությունը ժողովրդի մեջ դրամական առումով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով Հայաստանում անշարժ գույքի շուկայի ընդհանուր պատկերին:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը դոլարային արժեքի առումով որոշի իր տեղը. կամ պետք է դոլարը թողնել ազատ, որ այն շուկայի պայմաններում որոշի իր տեղը, կամ՝ կիրառել նախորդ տարիների փորձը, երբ 480, 500, 520 դրամ/դոլար համարժեքության պայմաններում մեր տնտեսությունն իրեն ավելի լավ էր զգում, այսինքն՝ այստեղ կան խնդիրներ, որոնք ըստ Գ. Մակարյանի՝ պետք է նաև արտահանողների համար հաշվի առնել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս