Մենք պատրաստ ենք քննարկել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև առևտրային հարցերը. Մերկել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է առևտրային հարցերը քննարկել ԵՄ-ի հետ. «Մենք պատրաստ ենք քննարկել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև առևտրային հարցերը»:
Մերկելը Ռուսաստանին մեղադրել է, Ուկրաինայի ճգնաժամին միջամտելով, միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ: Մերկելի խոսքերով՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար պահանջվում է բոլոր կողմերի համբերությունն ու ամրությունը.
«Ոչինչ չի կարող արդարացնել Դոնեցկի ու Լուգանսկի մարտերին Ռուսաստանի ոչ ուղիղ մասնակցությունը: Ռուսաստանի գործողություննեը կասկածի տակ են դնում Եվրոպայի խաղաղության կարգը և հանդիսանում են միջազգային օրենսդրության խախտում»: