Բաժիններ՝

100 ընտանիք դիմում է ներկայացրել` ԲԳՎ ծրագրով բնակարան ստանալու համար (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է.  Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է “Բնակարանի գնման վկայագիր” ծրագրի առաջին փուլը:

Շիրակի մարզպետարանում այցելուների պակաս չկա: 2008 թվականին փաստաթղթեր ներկայացրած և բնակարաններ չստացած անօթևանները հերթացուցակում իրենց անուններն են փնտրում:

Հիշեցնենք, որ կառավարությունը հրապարակել էր բնակբաշխմ

ան այս ծրագրով շահառուների թիվը՝ 444: Առաջին փուլով նրանցից 214-ը մինչ տարեվերջ կկարողանա ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերել: Նշված անօթևաններից 100-ը անհրաժեշտ դիմումն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են:

Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը “Բնակարանի գնման վկայագիր” ծրագրի երկրորդ փուլի շահառուների հերթացուցակն արդեն հստակեցրել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս