Բաժիններ՝

ԱՄՆ-ը մոտ 150 միավոր զրահատեխնիկա կտեղակայի Արևելյան Եվրոպայում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պլանավորում է 2015 թվականին մոտ 150 տանկ ու զրահատրանսպորտ տեղակայել ՆԱՏՕ-ի երկրներում ու Արևելյան Եվրոպայում: Այս մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը.

«Զորքերը կգան, կմասնակցեն վարժանքների ու կվերադառնան: Տեխնիկան կմնա»: Հոջեսն ընդգծել է, որ մոտ 50 միավոր զրահատեխնիկա արդեն իսկ տեղակայվել է, իսկ մնացյալ 100 հատ М1 Abrams տանկերն ու Bradley հետևակի մարտական մեքենաները կտեղակայվեն Գերմանիայում և միգուցե նաև այլ տեղում, որպեսզի ամերիկացի զինծառայողները կարողանան վարժանքներ անցկացնել ՆԱՏՕ-ի զորքերի հետ միասին.

«Ես պատրաստվում եմ դիտարկել նաև տեխնիկայի տեղակայման տարբերակները, հնարավոր է՝ Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում ու նմանատիպ տեղերում»: Ամերիկյան զրահատեխնիկայի տեղակայումն իրականացվում է «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) գործողության շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս