
Վրաստանում երկաթուղայիններն անժամկետ գործադուլ են հայտարարել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական երկաթուղիներ» ընկերության մեքենավարները, ուղեկցորդներն ու տեխնիկական անաձնակազմը հայտարարել են անժամկետ հացադուլ: Այս մասին հայտարարել է «Երկաթուղայինների նոր արհմիությունը»:
Գործադուլի պատճառներ են դարձել 2015 թվականի սկզբին պլանավորված երկաթուղայինների ատեստավորումն ու աշխատավարձի վճարման նոր համակարգ ներդնելը: Երկաթուղայինները մտավախություն ունեն, որ նորարարությունը կհանգեցնի աշխատավարձի նվազեցմանը:
Նախնական տվյալներով՝ գործադուլն իր գագաթնակետին կհասնի օրվա վերջին: «Վրացական երկաթուղիներ» ընկերությունում աշխատում է 12.682 մարդ, որոնցից մոտ 4800-ը «Երկաթուղայինների նոր արհմիության» անդամ են: