
Ալի Խամենեին հանդիպել է Ալլահշուքյուր Փաշազադեի հետ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել է երկիր այցելած Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին: Այս մասին հայտնել է Կովկասի մուսուլմանների վարչությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել կրոնական արմատականության ու ծայրահեղականության ու դրանց դեմ պայքարի հարցերի շուրջ: Խամենեին ընդգծել է, որ ներկայումս Մերձավոր Արևելքում հանուն կրոնի իրականացվող գազանություններն իրականում կապ չունեն իսլամի հետ:
Ալլահշուքյուր Փաշազադեն իր հերթին ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ ու կրոնական ընդհանուր արժեքներ ունենալը: