Բաժիններ՝

Անհրաժեշտ է հստակեցնել Եվրոպայում Ուկրաինայի տեղը. Հերման վան Ռոմպեյ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պետք է դառնա ապակենտրոնացված երկիր՝ Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Այս մասին փարիզյան Քաղաքական հետազոտությունների կենտրոնում (Sciences Po) հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի սկսվելուց հետո զոհվել է մոտ 1000 մարդ, ինչի համար էլ դա անհնար է անվանել հրադադարի ռեժիմ. «Ապագա հրադադարներին սպասվում է նույն ճակատագիրը, եթե մենք սահմանափակվենք տեղում իրավիճակը կարգավորելով: Անհրաժեշտ է գլոբալ որոշում:

Անհրաժեշտ է եղանակ գտնել, որ Ուկրաինան դառնա ապակենտրոնացված ու ընդգրկուն երկիր: Անհրաժեշտ է հստակեցնել Եվրոպայում Ուկրաինայի տեղը: Ուկրաինան պետք է մերձենա Եվրոպայի հետ՝ դրա հետ մեկտեղ լավ հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի հետ, որը նրա հարևանն է, և որի հետ նա ունի ընդհանուր պատմություն, մշակույթ ու լեզու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս