Բաժիններ՝

Ֆերգյուսոնի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ (տեսանյութ)

ABC News-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ոստիկանությունը Ֆերգյուսոնում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Վերջիններս իրենց բողոքն են հայտնում դատարանի որոշման կապակցությամբ, որը հիմքեր չէր տեսել սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին սպանած ոստիկանի դեմ մեղադրանք ներկայացնելու համար:

Մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են քաղքապետարանի շենքի մոտ և այրել են տեղում կայանած պարեկային ավտոմեքենան, ինչպես նաև քարեր ու շշեր են նետել իրավապահների վրա: Դրանից հետո ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին: Ձերբակալվել է մի քանի մարդ:

Ցուցարարները երեկ երթ են կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներով, ինչն անցել է առանց բախումների: Երեկ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև ԱՄՆ-ի մյուս քաղաքներում:

Նյու Յորքում փողոց է դուրս եկել մոտ 3000 մարդ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Ֆերգյուսոնի բնակիչներին: Դա անցել է առանց միջադեպերի: Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Վաշինգտոնում ու ԱՄՆ-ի տասնյակ այլ քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս