Բաժիններ՝

Հոնգկոնգում ձերբակալել են ցուցարարների առաջնորդներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոնգկոնգում կալանքի տակ են վերցրել ուսանողական ցույցերի առաջնորդ Ջոշուա Վոնգին ու նրա համակիր Լեսթեր Շումին: Այս մասին տեղեկատվությունը տարածվել է սոցցանցերում:

Վոնգն ու Շումը ձերբակալվել են ոստիկանության կողմից Մոնգ Կոկ շրջանը ցուցարարներից մաքրելու գործողության ժամանակ: Այդ շրջանը օգոստոսի վերջից դարձել է ուսանողական բողոքի ակցիաների կենտրոնը: Իրավապահներն ընդհանուր առմամբ ձերբակալել են 116 մարդու:

Ընդ որում, նրանք դատարանի որոշմամբ սկսել են վերացնել ցուցարարների կառուցած բարիկադները: Ցուցարարների մի մասը դիմադրել է, նրանց ձերբակալել են՝ դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու, ապօրինի բողոքի ակցիա անցկացնելու ու զենք պահելու համար:

Բարիկադների մաքրման գործողությանը մասնակցել է մոտ 7000 ոստիկան: Հոնգկոնգում բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ից: Այն ժամանակ Հոնգկոնգի փողոցներ էր դուրս եկել մոտ 80.000 մարդ, որոնց մեծ մասն ուսանողներ էին: Նրանք պահանջում են, որ իրենց ընձեռվի տեղական իշխանությանը ինքնուրույն ընտրելու իրավունք: Պեկինը խոստացել է, որ այդպիսի հնարավորություն կընձեռի 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս