Բաժիններ՝

Բացարձակ ռեկորդ. բորսայում դոլարը գնվել է 435 դրամով

Հայկական դրամը այսօր արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 4.07 %-ով կամ 17 դրամով։ Վաճառվել է ընդհանուր առմամբ 31 միլիոն 190 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում նույնպես դոլարի գինը կտրուկ աճել է։ Բանկերը դոլարը գնում են միջինը 433 դրամով, վաճառում 438 դրամով։ Առքի և վաճառքի գնի այս մեծ տարբերությունը վկայում է շուկայում առկա անորոշության մասին։

Հայկական դրամն արժեզրկվել է նաև եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930