Բաժիններ՝

2011 թվականի հեղափոխությունից հետո Թունիսում առաջին անգամ անցկացվել են նախագահական ընտրություններ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թունիսում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնք առաջինն էին՝ սկսած 2011 թվականի հունվարի 14-ի հեղափոխությունից: Թունիսի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 64.6 տոկոս:

Թունիսի Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով: Թունիսի օրենքներով՝ ԿԸՀ-ը պետք է ընտրությունների արդյունքները հրապարակի երեք օրվա ընթացքում, այսինքն նոյեմբերի 26-ից ոչ ուշ: Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի քվեների ավելի քան 50 տոկոսը, ապա կնշանակվի երկրորդ փուլ:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մինչև տարեվերջ: Թունիսում նախագահի թեկնածուները 27-ն էին, որոնցից 5-ը, թեև հանել էին իրենց թեկնածությունները, այնուամենայնիվ, նրանց անունները մնացել էին քվեաթերթիկներում:

Քաղաքագետների գնահատմամբ՝ հիմնական պայքարն ընթացել է «Նիդաա Թունիս» կուսակցության առաջնորդ Բեջի Կաիդ էս-Սեբսիի ու գործող ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մարզուկիի միջև: Քվեարկությունից հետո նրանց ընտրական շտաբները հայտարարել են առաջին փուլի արդյունքներով իրենց թեկնածուների հավանական առաջատար լինելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս