Եգիպտոսի նախագահը պատրաստ է զորքեր ուղարկել Պաղեստին
Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երեկ պատրաստակամություն է հանձնել զորքեր ուղարկելու Պաղեստին՝ տեղում անվտանգություն ապահովելու համար.
«Մենք պատրաստ ենք զինվորականներ ուղարկել պաղեստինյան պետության տարածք: Զինծառայողները կօգնեին տեղի ոստիկաններին: Բացի այդ, նրանց ներկայությունը կհանդարտեցներ իսրայելցիներին, քանի որ մենք կապահովեինք անվտանգություն»:
Սիսին պարզաբանել է, որ տվյալ դեպքում զորքեր ուղարկելը ժամանակավոր միջոց է: Նա ընդգծել է, որ դա հնարավոր է պաղեստինյան պետության ստեղծումից հետո. «Սկզբում պաղեստինցիները պետք է ունենան պետություն, իսկ հետո մենք կարող ենք այնտեղ զուղարկել զորքեր»: Սիսին հավելել է, որ այդ գաղափարն արդեն իսկ քննարկել է պաղեստինցիների ու իսրայելցիների ղեկավարության հետ: