
Նոր մանրամասներ՝ Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. տուժածներն են՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցները (տեսանյութ). shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ KIA «Ցեռատո» մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Կոմիտասի 45ա շենքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Նազարեթյանը, իսկ «Nissan Պատսայնդեր» մակնիշի 33 RD 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 59-ամյա Ռուբիկ Դավթյանը: Հիվանդանոց են տեղափոխվել Ռ. Դավթյանն ու նրա ուղեւորուհի, համագյուղացի, 55-ամյա Նաիրա Թադեւոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով KIA-ի վարորդ Ն. Նազարեթյանը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, իսկ ավտոմեքենան հաշվառված է քաղաքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: