Աղքատության դեռևս գերազանցում է 2008թ. մակարդակը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013 թվականին  նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի
աննշան նվազում, ինչը վիճակագրորեն նշանակալի չէ: 2013 թվականին աղքատության
մակարդակը կազմել է 32.0 տոկոս, որն ընդամենը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ
տարվա ցուցանիշից ( 32.4 տոկոս):  2013 թվականին բնակչության գրեթե ամեն երրորդը` 32.0 տոկոսը, եղել է աղքատ, որոնցից 13.3 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.7 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Չնայած որ 2011 թվականից աղքատության մակարդակն անընդմեջ նվազել է, սակայն դրա խորությունն ու սրությունը դեռևս գերազանցում են 2008 թվականի մակարդակը:
2013 թվականին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 967 հազար (մշտական
բնակչության ցուցանիշի հաշվով1), որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել
է 402 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատների թվաքանակը կազմել է մոտ
82 հազար մարդ:

Տեսանյութեր

Լրահոս