Բաժիններ՝

Պորտուգալիայի նախկին վարչապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով

Diário de Notícias պարբերականի փոխանցմամբ` Պորտուգալիայի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեշին: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի գրասենյակը:

Նախկին վարչապետին ձերբակալել են երեկ ուշ երեկոյան, Լիսաբոնի օդանավակայանում, ուր նա ժամանել է Փարիզից: Պորտուգալիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Սոկրատեշն անցնում է հարկերից խուսափելու, փողեր լվանալու ու կոռուպցիոն իրավախախտումների գործով:

Հայտնի է նաև, որ նրանից բացի, ձերբակալվել է ևս երեք մարդ, ինչպես նաև տարբեր վայրերում անցկացվել են մի շարք խուզարկություններ: Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Սոկրատեշը Պորտուգալիայի վարչապետ է հանդիսացել 2005-2011 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս