Բաժիններ՝

Բայդենը զգուշացրել է Ռուսաստանին` կապված մինսկյան պայմանավորվածությունները չպահպանելու հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ռուսաստանին զգուշացրել է մինսկյան պայմանավորվածությունները չպահպանելու կապակցությամբ: Բայդենն այդ մասին հայտարարել է Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, եթե նա շարունակի իր քաղաքականությունը Ուկրաինայի արևելքի հակամարտության հանդեպ: Բայդենի խոսքերով` այդ դեպքում Ռուսաստանը կվճարի էլ ավելի բարձր գին ու կմեկուսացվի:

Բայդենը չի բացառել, որ եթե Ռուսաստանը սկսի կատարել իր պարտականություններն ու հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, ապա կարող են ռացիոնալ քննարկումներ անցկացվել պատժամիջոցների ճակատագրի մասին: Բայդենը հավելել է, որ միջազգային գործընկերները շարունակում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս