
Իրակլի Ալասանիան հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետդեպարտամենտում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան այսօր մեկնել է Կանադա: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Ալասանիան հայտարարել է, որ Կանադայում մասնակցելու է Անվտանգության ֆորումի:
Ալասանիան մանրամասնել է, որ դրանից հետո մեկնելու է ԱՄՆ, ուր և հանդիպելու է Պետդեպարտամենտի ներկայացուցիչների ու բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հետ. «Վաշինգտոնում ես կհանդիպեմ այն մարդկանց հետո, որոնք ներգրավված են Վրաստանի հանդեպ Ամերիկայի քաղաքականությունում:
Մենք խոսելու են անվտանգության, քաղաքականության մասին: Ես կպատմեմ իմ տեսլականի մասին, թե ինչպես ԱՄՆ-ը՝ որպես ռազմավարական գործընկեր, կարող է օգնել Վրաստանին ՝ ուղղելու այն խնդիրները, որոնք թույլ են տալիս իշխանությունները: Համոզված եմ, որ ԱՄՆ-ը ժողովրդավարական զարգացման գլխավոր կողմնակիցներից մեկն է»: