Բաժիններ՝

Ռուսաստանը ու Մոլդովան պլանավորում են ստորագրել գազային նոր պայմանագիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ու Մոլդովան պլանավորում են պայմանագիր ստորագրել 3-5 տարով ռուսական գազի մատակարարումների շուրջ:

Այս մասին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Անդրիան Կանդուն. «Մենք պայմանավորվել ենք ռուսական գազի մատակարարումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը»:

Քիշնևում «Գազպրոմի» ղեկավարության հետ անցկացրած բանակցությունների արդյունքներով որոշվել է, որ Նոր տարուց հետո քննարկվելու է արդեն 3-5 տարով պայմանագիր ստորագրելու հարցը: 2015 թվականին «Գազպրոմը» Մոլդովային հազար խորանարդ մետր գազը մատակարարելու է 332-370 դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս