Բաժիններ՝

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ին վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:

ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը, ժամը 00-ին:

ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930