Ադրբեջանն ու Պակիստանը պայմանավորվել են բարձրացնել ռազմական համագործակցության մակարդակը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Պակիստանը համաձայնության են եկել երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցում:

Համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու Պակիստանի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ռաշադ Մահմուդի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Զաքիր Հասանովը երկօրյա այցով Պակիստան է մեկնել երեկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930