Ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում
Ռուսական զենքը վաճառվում է ոչ միայն Ադրբեջանին, այլև բազմաթիվ այլ երկրներին, Ադրբեջանը զինվում է և ինչ-որ մի տեղից պետք է զենք առնի: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ադրբեջանցիները կրակում են ռուսական զենքով, իսկ ՀՀ-ն մտնում է Եվրասիական տնտեսական միություն, անվտանգության առումով ի՞նչ է տալիս ԵՏՄ-ն ՀՀ-ին, եթե նման դեպքեր են լինում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը այսպես պատասխանեց.
«Մեր անվտանգությունը ավելի շատ քաղաքական հանգամանքներով է պայմանավորված լինելու, հայ-ռուսական հարբերությունների բարձր մակարդակով, այդ թվում՝ հայ-ռուսական ռազատեխնիկակակն համագործակցության պարագայով: ԵՏՄ-ն ավելի շատ տնտեսական միավորում է, բայց նաև քաղաքական միավորում է, որովեհև մեր բարեկամ երկրների հետ մենք ինտեգրացիոն ավելի բարձր մակարդակի վրա ենք բարձրանում»:
Ըստ նրա՝ մտահոգիչ է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում և այդ զենքով մեզ վնաս է հասցվում, բայց սա այլ թեմայի հետ կապված խնդիր է, ոչ թե Եվրասիական տնտեսական միության:
Հարցին էլ՝ եթե պատերազմ լինի, ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի դիրքորոշումը, Լ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ պատերազմ չի վերսկսվի, որովհետև հավասարակշռություն չկա, այսքան ժամանակ պատերազմ չի սկսում, քանի որ Ադրբեջանի իշխանություննը հասկանում է, որ անհարամերժեք պատասխան են ստանալու. «Մենք ռուսական կողմի հետ ունենք համապատասխան համաձայնագրեր, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, որը ենթադրում է, որ այս կամ այն ձևով Ռուսաստանը և մյուս երկրները պետք է մեզ աջակցեն, իսկ թե ինչ կլինի իրականում, չեմ կարող ասել, որովհետև հուսով եմ, որ պատերազմ չի լինի»: